Զելենսկին կապի մեջ է Լոնդոնի հետ՝ միջուկային զենք ստեղծելու հարցով․ ՌԴ ՊՆ
Գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը հայտնել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկություններ ունի միջուկային զենքի տեխնոլոգիայի հնարավոր ձեռքբերման վերաբերյալ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և բրիտանական ներկայացուցիչների շփումների մասին։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
Կիրիլովը նշել է, որ Ուկրաինան դրա համար արդեն արտադրական բազա և գիտական ներուժ ունի։
«Այսպիսով՝ Ուկրաինայում կան միջուկային արդյունաբերության ձեռնարկություններ, որոնք ունեն ռադիոակտիվ նյութերի պաշարներ, որոնք կարող են օգտագործվել «կեղտոտ ռումբ» ստեղծելու համար. դրանք երեք գործող ատոմակայաններ են»,- ասել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը: