16-ամյա պատանին գողություն է արել իրենց տնից. Մայրը դիմել էր ոստիկանություն
Ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում տված կինը հայտնել է, որ ժամը 08.30-ից 17.00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից, մուտք են գործել առանձնատուն և ննջասենյակից գողացել մոտ 210 000 դրամ:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում բաժին են հրավիրել հաղորդում տված կնոջն ու նրա 16-ամյա որդուն: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 16-ամյա պատանին խոստովանել է, որ իրենց բնակարանից գողությունն արել է ինքը: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն: