Պատվաստում գրիպի դեմ (տեսանյութ)
Սեզոնային գրիպով չհիվանդանալու, հիվանդանալու դեպքում բարդություններից խուսափելու համար պատվաստումը լավագույն և արդյունավետ միջոց է։
Երևանի «Շտապբուժօգնություն» ծառայությունում բոլորը՝ բժշկից մինչև վարորդ պատվաստում են: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:
Բուժանձնակազմի հետ տեղում պատվաստվել են Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի ժ/պ Յակով Ասատրյանը, նաև Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը:
Պատվաստվել կարող են թե՛ մեծերը և թե՛ փոքրերը: Պատվաստումն իրականացվում է Երևանի համայնքային բոլոր պոլիկլինիկաներում՝ ֆրանսիական արտադրության դեղամիջոցով: Հատուկ հակացուցում պատվաստման համար չկա. կարևոր է, որ քաղաքացին այդ պահին չունենա հիվանդության սրացում: