ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Շոյգուի հայտարարությունը «անհեթեթ» է անվանել
Ռուսաստանի այն պնդումները, թե Ուկրաինան կարող է «կեղտոտ ռումբ» օգտագործել սեփական տարածքում, անհեթեթ է։ Այս մասին Politico-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Անհեթեթ է ասել, որ Ուկրաինան «կեղտոտ ռումբ» է օգտագործելու իր տարածքում, որի ազատագրման համար Կիևն այդքան մեծ պայքար է մղում։ Մեզ անհանգստացնում է այն, որ դա ռուսական ռազմավարության մի մասն է, որը մենք նախկինում տեսել ենք Սիրիայում, ինչպես նաև պատերազմի սկզբում և փետրվարյան պատերազմի սկսվելուց անմիջապես առաջ»:
Ստոլտենբերգը հավելել է, որ Ռուսաստանը չպետք է օգտագործի այդ կեղծ մեղադրանքները կամ պնդումները որպես պատրվակ Ուկրաինայում պատերազմն էլ ավելի սաստկացնելու համար։