ԱՄՆ-ը մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա
ԱՄՆ-ը մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա, հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։
«Ոչինչ չի փոխվել ԱՄՆ-ի գլխավոր հրամանատար Ջո Բայդենի որոշման առնչությամբ, որ ամերիկյան զորքերը չեն մասնակցի Ուկրաինայում ռազմական գործողություններին»,- ասել է նա՝ հավելելով, որ դիրքորոշումը չի փոխվել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը Ռումինիայում տեղակայել է 101-րդ օդադեսանտային դիվիզիան՝ զորավարժություններին մասնակցելու համար։