Ուկրաինան կբանակցի Ռուսաստանի հետ, իսկ ԱՄՆ-ը կօգնի մարտի դաշտում. Վաշինգտոն
Վաշինգտոնը մտադիր չէ Մոսկվայի հետ բանակցել առանց Կիևի մասնակցության, ամերիկյան իշխանությունները հարգում են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և նրան այլ դիրքորոշում չեն թելադրի։
Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, գրում են ռուսական լրատվամիջոցները։
«Զելենսկին չի հավատում, որ հիմա եկել է ժամանակը բանակցելու պարոն Պուտինի հետ», - բացատրել է Քիրբին:
Նա նաև հայտնել է, որ Սպիտակ տունը դիմում է ստացել Դեմոկրատական կուսակցության 30 կոնգրեսականներից, որոնք կոչ են արել բանակցություններ վարել Ռուսաստանի հետ։ Բայդենի վարչակազմը գնահատում է նրանց մտահոգությունները, վստահեցրել է Քիրբին։