Թեհրանը զենք կամ տեխնիկա չի մատակարարել Ռուսաստանին. Իրանի ԱԳ նախարար
Եթե պարզվի, որ Ռուսաստանն Ուկրաինայի հետ պատերազմում իրանական արտադրության անօդաչու սարքեր է օգտագործում, մենք անտարբեր չենք լինի, BBC-ն հայտնում է, որ այդ մասին ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։
«Եթե ապացուցվի, որ Ուկրաինայում իրանական անօդաչու թռչող սարքեր են օգտագործվում մարդկանց դեմ, մենք չպետք է անտարբերություն դրսևորենք»,- իրանցի նախարարի խոսքերն են մեջբերում լրատվամիջոցները։
Աբդոլլահյանը կրկնել է, որ Թեհրանը զենք կամ տեխնիկա չի մատակարարել Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններում օգտագործելու համար։ Միաժամանակ, նրա խոսքով, Մոսկվայի և Թեհրանի միջև պաշտպանական համագործակցությունը կշարունակվի։
Իր հերթին, Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հերքել է ԱՄՆ-ի պնդումները, թե իրանցի զինվորականները գտնվում են Ղրիմում, որտեղ նրանք օգնում են ռուսական բանակին անօդաչու սարքերով հարվածներ հասցնել Ուկրաինային։