Ռուսաստանը կորցրել է հարվածային ուղղաթիռների մեկ քառորդը Ուկրաինայում․ բրիտանական հետախուզություն
Ուկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանը կորցրել է Ka-52 հարվածային ուղղաթիռների ավելի քան մեկ քառորդը։ Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության զեկույցում։
Գործակալության տվյալներով՝ Ուկրաինա ներխուժումից ի վեր Ռուսաստանը կորցրել է առնվազն 23 Ka-52 հարվածային ուղղաթիռ, որը կազմում է ռուսական օդուժի 90 ուղղաթիռների 25%-ը։ Դրանք լրջորեն վնասվել են հակաօդային պաշտպանության միջոցներից։
Փորձագետները պնդում են, որ Ռուսաստանն ի վիճակի չէ պահպանել օդային գերազանցությունը։ Այդ պատճառով հրամանատարները ստիպված են ուղղաթիռային գործողություններ իրականացնել առանց համապատասխան կրակային աջակցության։
Սա մնում է մարտական գործողություններում զորքերին աջակցություն ցուցաբերելու սակավաթիվ հասանելի միջոցներից մեկը: