ՄԱԳԱՏԷ-ն պատասխանել է Ռուսաստանին
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը՝ ՄԱԳԱՏԷ-ն, հայտարարություն է տարածել՝ ի պատասխան Ռուսաստանի այն մեղադրանքներին, թե «կեղտոտ ռումբ» է ստեղծվում Ուկրաինայում։
BBC-ն գրում է, որ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հաստատել է, որ երկու տեղամասերն էլ գտնվում են կազմակերպության տեսչական ուշադրության տակ, նրա տեսուչները պարբերաբար ստուգում են դրանք։
Գրոսսին չի հստակեցրել, թե որոնք են այդ վայրերը։
Գրոսսին հաստատել է, որ հրավեր է ստացել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայից՝ այցելելու այդ վայրերը։