Մակրոնը Հռոմի պապին խնդրել է զանգահարել Պուտինին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հռոմի պապ Ֆրանցիսկոսին խնդրել է զանգահարել Ռուսաստանի և Ամերիկայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինին և Ջո Բայդենին՝ լուծելու ուկրաինական ճգնաժամը, հայտնում է Point-ը։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը երկուշաբթի օրը Վատիկանում ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։
Հաղորդվել է, որ Պապը և Ֆրանսիայի պետության ղեկավարի հանդիպումը տևել է 55 րոպե։