Իրանի ԱԳՆ-ն մանրամասներ է հրապարակել ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման գործընթացի մասին
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Ասիայի և Խաղաղօվկիանոսյան լրատվական գործակալությունների անդամ երկրների լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպմանը պատմել է Վաշինգտոնի հետ բանտարկյալների փոխանակման գործընթացի մանրամասները։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Թեհրանը պատրաստ է շարունակել բանտարկյալների փոխանակման վերաբերյալ Վաշինգտոնի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։
«Մենք պայմանավորվել ենք ամերիկյան կողմի հետ քաղբանտարկյալների փոխանակման շուրջ,- մեջբերում է Mehr-ը Աբդոլլահյանի խոսքերը,- Միացյալ Նահանգները նշանակել է իր ներկայացուցչին երրորդ երկրից, իսկ Իրանը, առաջին քայլն անելով փոխանցել է մեկ բանտարկյալի»։
Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ բանտարկյալների փոխանակման շուրջ բանակցությունները շարունակվում են արդեն մի քանի տարի։ Սակայն այս հարցի շուրջ ամենաակտիվ շփումները տեղի են ունեցել վերջին մեկուկես տարվա ընթացքում՝ Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնման շուրջ Վիեննայի բանակցություններին զուգահեռ։