Ստամբուլի կենտրոնում գտնվող մետրոյի կայարանում հրդեհ է բռնկվել
Ստամբուլի կենտրոնում գտնվող մետրոյի Հալիչ կայարանում երեքշաբթի հրդեհ է բռնկվել, գնացքների երթեւեկությունը դադարեցվել է, հաղորդում է NTV-ն։
Հեռուստաալիքի տվյալներով՝ մետրոյի կայարանում, որը գտնվում է կամրջի վրա, հրդեհվել են էլեկտրական մալուխներ։
Հրդեհը մարելու համար դեպքի վայր են ժամանել հրշեջները։