Գրիգոր Մինասյանն իր իրավաբանական ընկերության 25-ամյա փաստաբանին տարել է նախարարություն՝ իբրև իր խորհրդական
ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն ԱՆ խորհրդական է նշանակել Արտյոմ Սուջյանին։ Տեղեկությունը հայտնում է արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։
Մինչ այդ 25-ամյա Սուջյանը նախարարության Կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող ԱՆ խորհրդական էր։
Նորանշանակ խորհրդականն աշխատել է նաև վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչությունում որպես փորձագետ, այնուհետև՝ ավագ իրավաբան։ Ինչպես նաև «ԷյԷՄ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ-ում որպես իրավախորհրդատու-փաստաբան (ընկերության տնօրենը Գրիգոր Մինասյանն է-խմբ.)
2021 թվականից Արտյոմ Սուջյանը ՀՀ փաստաբանների պալատի անդամ է։