Ո՞վ եք դուք, որ տաք Արցախը՝ Եռաբլուրում հանգչած տղաների զոհողություններն առոչինչ անելով. Աննա Գրիգորյան (տեսանյութ)
Հիմա խաղաղությունը հեռու է ավելի, քան երբևէ, Հայաստանի համար անվտանգային խնդիրներն ավելի մեծ են, քան երբևէ: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
«Ասում են՝ խաղաղության գինն Արցախն է՝ Արցախը տանք, Հայաստանը պահենք: Նախ ո՞վ եք դուք, որ մեր ծնողների, մեր ու եկող սերունդների անունից տաք Արցախը՝ Եռաբլուրում հանգչած տղաների զոհողություններն առոչինչ անելով: Երկրորդը՝ Արցախը մեր անվտանգության բարձիկն էր հողի վրա, հիմա էլ մեր անվտանգության բարձիկն է բանակցություններում: Արցախի հանձնման մասին փաստաթուղթ ստորագրելուց հետո սեղանին հայտնվելու է փաստաթուղթ Սյունիքի վերաբերյալ, հետո՝ Գեղարքունիքի, հետո՝ ընդհանրապես Հայաստանի վերաբերյալ»,- ասաց Գրիգորյանը՝ շեշտելով, որ իրենից շատ որևէ մեկ թող խաղաղություն չուզի:
Մանրամասները՝ տեսանյութում