Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջՀՀ դեսպանը Փարիզում քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորություններըԹուրքիան չի պատրաստվում միջամտել Եմենի իրավիճակին և Սաուդյան Արաբիա մեծաթիվ զորախումբ ուղարկելՍպիտակ տունը գաղտնազերծել է Բայդենի օրոք Թրամփի ընտանիքի նկատմամբ ՀԴԲ-ի հետևման փաստաթղթերըԵԱՏՄ-ԱՄԷ տնտեսական գործընկերության համաձայնագիրը հոկտեմբերի 6-ից ուժի մեջ է մտելԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը«Գոյ» թատրոնը վերադառնում է բեմ՝ «Խելագար» ներկայացմամբՌԴ ՊՆ․ Ռուսաստանի շրջանների երկնքում ոչնչացվել է Ուկրաինայի 110 անօդաչուՄհեր Գրիգորյանը կարևորել է Գերմանիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումըՄիրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հերթական նիստըՌԴ ՊՆ փոխնախարարը «Ոսկե աստղ» մեդալ է հանձնել «Արբատ» գումարտակի հրամանատար Գասպարյանի ընտանիքինՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՕմանը դարձել է Եվրասիական զարգացման բանկի բաժնետեր դարձած Պարսից ծոցի առաջին երկիրըԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էՌուբիո․ «Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չկա»ՔՊ-ն Հայկ Սարգսյանին և Ավետիք Օրդյանին հեռացրել է կուսակցությունիցԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է․ ՓաշինյանՎանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենՆոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՊուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում չի նախատեսվում․ ՈւշակովԶՊՄԿ-ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինԱզատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին և Բաքվում պահվող հայ գերիներին․ ԴանիելյանՎրաստանի կառավարությունը հետ է կանչել «փողոցային հաշվեհարդարները» քրեականացնող օրինագիծըՄեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության հայտերի ընդունումըՀայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարումՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցերՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել էԻրանը կարող է ոչնչացնել Լոս Անջելես և Սան Դիեգո քաղաքները. Դոնալդ ԹրամփՀ1-ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի են ենթարկվելԿալուգին․ «Երևանը փորձում է Մոսկվայի վրա դնել ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը»Զաքարեն 500 տարի անց հայ նախարարների վրեժն է լուծում, իսկ Նիկոլը Բաքվի բանտերում հայ պատանդներից չի էլ խոսում․ ՇարմազանովՏեղի են ունեցել Հայաստան-Լիտվա երկկողմ պաշտպանական խորհրդակցություններԱԽ քարտուղարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին առնչվող հարցերԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերություններըՊՆ-ն դադարեցրել է արցախցի զինծառայողների հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը. Ռոման ԵրիցյանՀոկտեմբերի 7-ին մի քանի ժամով հոսանքազրկումներ կլինենՆյու Յորք նահանգում կարմրուկի բռնկման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվելԿայանի մաքրման աշխատանքներով պայմանավորված Դիլիջանում 24 ժամ ջուր չի լինիԵմենի կառավարական ուժերը շարունակում են նոր տարածքներ գրավել հութիների դեմ մարտերումՀայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Հայաստանն ու Թուրքիան քննարկում են Գյումրի-Կարս էլեկտրագծի վերականգնման հարցըԱԺ կռվի ժամանակ ՔՊ-ական Տրդատ Սարգսյանի ամուսնական մատանին թռել է մատից (տեսանյութ)Հանգիստ նստեք ու վայելեք՝ ՔՊ-ի թալանի մասին սկսում եմ պատմել... թալանը պոզով-պոչո՞վ է. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
Տարածված տեսանյութի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Վեց տարի է, ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել, դա եղել է Ռուբեն Ռուբինյանը. Էդգար Ղազարյան
Հարձակում Սև ծովում քաղաքացիական նավի վրա․ կա զոհ և վիրավորներՔՊ-ականները թող կալոշից երկու զույգ սապոգ առնեն, որ տանեմ շրջայցի, ցեխոտ վայրերը ցույց տամ. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)Դատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցը
Հասարակություն

ՀՔԱՎ-ը՝ 2022 թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ և Արցախի զինված ուժերում զինծառայողների մահացության դեպքերի մասին

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրել է 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության/Լեռնային Ղարաբաղի զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ տվյալները, որոնք հավաքագրվել են զանգվածային լրատվամիջոցներով և պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկությունների, ինչպես նաև Կազմակերպության կողմից պաշտոնական կառույցներին (ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ քննչական կոմիտե) ուղղված տեղեկատվության հարցումների պատասխանների հիման վրա:

Այսպես՝ ՀՔԱՎ ամփոփած տեղեկությունների համաձայն` 2022 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում գրանցվել է 51 զինծառայողի մահվան դեպք: Այն չի ներառում 2022 թ. սեպտեմբերի 13-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքով զոհված զինծառայողների թիվը:

Անդրադառնալով սահմանային իրադրությանը 2022 թվականի հունվար - սեպտեմբերի ամիսներին՝ կարող ենք արձանագրել, որ 44-օրյա պատերազմից հետո իրադրությունը հատկապես սրվել է հայ-ադրբեջանական սահմանին՝ հանգեցնելով 200-ից ավելի զոհերի, 300-ից ավելի վիրավորների։

2022 թ. սեպտեմբերի 13-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով, ըստ հոկտեմբերի 14-ի դրությամբ հրապարակված պաշտոնական տվյալների, զոհվել կամ անհայտ կորած են ավելի քան 210 հոգի։

ՀՀ առողջապահության նախարարը հոկտեմբերի 20-ին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնեց, որ 201 մարմին նույնականացվել է։ Զոհվածների թվում են 5 կին զինծառայողներ։ Վիրավորվել է 293 զինծառայող, 8 քաղաքացիական անձ։ ՀՀ վարչապետի հոկտեմբերի 19-ի հրապարակած տվյալներով՝ 29 զինծառայող դեռևս անհայտ կորած է։

Նշենք, որ Կազմակերպությանը պաշտոնական այլ աղբյուրից հայտնի է դարձել ավտովթարի հետևանքով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի մեկ զինծառայողի մահվան դեպքի մասին։ Սույն դեպքը ներառված չէ մահվան դեպքերի ընդհանուր թվի մեջ, քանի որ նախկինում Կազմակերպությունը ՀՀ ԱԱԾ ՍԾ զորքերի զինծառայողների մահվան դեպքերի թվի վիճակագրություն չի վարել։

Մահվան 51 դեպքերի պատճառներն են.

15-ը՝ հրադադարի ռեժիմի խախտում,

12-ը՝ ավտովթար,

12-ը՝ առողջական խնդիրներ,

6-ը՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել,

3-ը՝ սպանություն (1-ը՝ ԶՕԿ, 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտում, 1-ը սպանություն այլ անձի կողմից՝ ծառայության հետ չկապված),

2-ը՝ դժբախտ պատահար (1-ը՝ հոսանքահարում, 1-ը՝ ջրահեղձում),

1-ը՝ զենքի, ռազմամթերքի հետ վարվելու կանոնների խախտում/ այրվածք հրդեհի հետևանքով։

Ի դեպ՝ 2021 թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում ևս գրանցվել է ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերի 51 զինծառայողի մահվան դեպք, որից.

12-ը՝ ավտովթարի,

10-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման,

9-ը՝ առողջական խնդիրների հետևանքով են,

8-ը՝ ինքնասպանության,

7-ը՝ սպանության (1-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման, 1-ը՝ մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման, 3-ը՝ երկու կամ ավելի անձանց սպանության հետևանքով),

5-ը՝ դժբախտ պատահարի (1-ը՝ ձնահյուսի, 1-ը՝ կայծակնահարման, 1-ը՝ ծառի տապալման, 1-ը մեքենան նորոգելիս դետալը հարվածելու հետևանքով, 1-ը հանկարծամահ)։

2022 թ․-ին արձանագրված մահացության դեպքերից մարտական պայմաններում՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով արձանագրվել է դեպքերի 29%-ը, իսկ 71%-ը արձանագրվել է ոչ մարտական պայմաններում, մասնավորապես՝ 24 %-ը՝ ավտովթարի հետևանքով, 24 %-ը՝ առողջական խնդիրների, 11 %-ը՝ ինքնասպանության, 6 %-ը՝ դժբախտ պատահարի, 6 %-ը՝ սպանության։