Հռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբանԿենտրոնում փոշու թույլատրելի շեմը գերազանցվել է 5 օր անընդմեջՌԴ զինված ուժերը Չեռնոմորսկի նավահանգստում խոցել են անօդաչու նավակների արտադրամասըԻրանի ցամաքային զորքերի հրամանատարը կոչ է արել բանակին պահպանել մարտական պատրաստվածության առավելագույն մակարդակըԵրևանում բшխվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՖրանսիայում բողոքի նոր ցույցերի պատճառով կուժեղացվեն անվտանգության միջոցառումներըԺողովրդավարությունից ճառող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ Մարտունիում հերթական անգամ ցույց է տալիս իր իրական դեմքը․ ՀՀԿՄալաթիայի թաղապետարանի մոտ բшխվել են «Toyota RAV4»-ը և «Mercedes»-ը. կա վիրավnր
Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի
Եմենի հութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր ՌիադինՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըՀերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե ԹանդիլյանԿիմ Չեն Ընը կոչ է արել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենահզոր զինված ուժերը
Բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ
Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԸնտրություններից մեկ օր առաջ՝ ընդդիմադիրների բերման ենթարկում․ Մարտունիում ընտրությունները՝ ճնշումների ստվերի ներքո
Քաղաքականություն

Ժաննա Անդրեասյանն ԱՄՆ-ում մասնակցել է «Հայաստանի խոստում» խորագրով համաժողովին

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 23-27-ը գործուղվել է Ամերիկայի միացյալ նահանգներ՝ մասնակցելու «Հայաստանի խոստում» խորագրով կրթական համաժողովին:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, համաժողովն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության, «Դասավանդիր, Հայաստան» ՀԿ-ի, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) կրթության և տեղեկատվական հետազոտությունների դպրոցի, ինչպես նաև՝ «Փրոմիս» հայկական ինստիտուտի կազմակերպմամբ:

Ժաննա Անդրեասյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել հյուրընկալող կողմին՝ կրթության ոլորտում շարունակական և արդյունավետ համագործակցության հնարավորություն ընձեռելու համար: Նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության առաջնահերթությունները՝ քննարկվող ոլորտների ռազմավարական առաջնահերթությունների և բարեփոխումների շրջանակներում:

«2021 թ. Կրթության միջազգային օրը նշելիս ՅՈՒՆԵՍԿՕ-ն ուսուցիչներին հերոսներ անվանեց՝ ցույց տալու համավարակի ժամանակ վերջիններիս կողմից իրականացրած աշխատանքը: «COVID-19» համաճարակը, արցախյան վերջին պատերազմը, տարածաշրջանում չվերջացող բռնության ու անվտանգության բազում մարտահրավերները ստեղծում են մի իրավիճակ, երբ բոլորս գիտակցում ենք, որ այս ամբողջին դիմակայելու հիմնական ռեսուրսը կրթությունն է, որը նաև մեր հասարակության ժողովրդավարության մակարդակի ցուցիչն է։ Աշխարհն արագ է փոխվում, փոխվում է նաև կրթությունը. մենք հստակ գիտակցում ենք, որ կրթությունն ավելի քան երբևէ կարող է և պետք է լինի հանրային բարիք»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրին» և նշել, որ այն միակ ոլորտային ռազմավարությունն է, որն ունի օրենքի կարգավիճակ ու արդեն հաստատվել է կառավարության կողմից և այժմ քննարկվում է ԱԺ-ում.

«Ըստ ռազմավարության՝ մենք փորձում ենք Հայաստանի յուրաքանչյուր համայնքի համար հասանելի դարձնել որակյալ և ներառական կրթության, մասնավորապես, նախադպրոցական կրթության ծառայությունները՝ առաջարկելով ժամանակակից տեխնոլոգիաներով և լաբորատորիաներով հագեցած ճկուն և անվտանգ միջավայրեր, որտեղ կարևոր է ոչ միայն գիտելիքի, այլև հմտությունների, արժեքների և վերաբերմունքի տրամադրման ձևաչափը: Կարևոր է նշել, որ նոր կրթական բովանդակությունը հիմնված է կրթական էկոհամակարգի համապարփակ ըմբռնման վրա՝ որպես ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության միջև համակցում և սիներգիա, որպես միասնական ուսումնական միջավայր՝ յուրաքանչյուրի համար սովորելու բազմաթիվ հնարավորություններով»:

Ժաննա Անդրեասյանը խոսել է նաև կրթության ոլորտի ֆինանսավորմանը, ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացմանը, բարեկեցությանը, ինչպես նաև մասնագիտության գրավչության բարձրացմանն ուղղված նախագծերից՝ ընդգծելով, որ համաժողովի ընթացքում հնարավորություն կընձեռվի առավել մանրամասն քննարկել վերհանված հարցերը:

Համաժողովի ընթացքում անցկացվելու են պանելային և խմբային քննարկումներ ու աշխատաժողովներ Հայաստանում կրթության ոլորտի տարբեր ուղղությունների զարգացման վերաբերյալ: Դրանց նպատակն է ներկայացնել աշակերտների, ուսուցիչների և պրակտիկ գործունեություն իրականացնող մասնագետների փորձը՝ բացահայտելով կազմակերպությունների միջև համագործակցության հնարավոր եզրերը և առաջնահերթ ոլորտները:

Համաժողովում ներկայացված են Երևանի պետական համալսարանը, Հայ կրթական հիմնադրամը (AEF), Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ), «ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը», Դիլիջանի միջազգային դպրոցը և այլ կրթական կառույցներ: