Ալեն Սիմոնյանը մերժել է հրավերը. Զատուլինը հրապարակել է Ալեն Սիմոնյանից ստացած գրությունը (լուսանկար)
ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի գրասենյակն այսօր` ժամը 18:00-ին, էլեկտրոնային փոստով ստացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պատասխանը «Լազարևյան ակումբի» հանդիպմանը մասնակցելու հրավերի վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք Զատուլինի տելեգրամյան ալիքից, որտեղ հրապարակվել է Սիմոնյանի նամակը։
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Կոնստանտին Զատուլինին ռուս-հայկական «Լազարյան ակումբի» նիստին հրավիրելու համար և հայտնել, որ միջոցառմանը չի կարողանալու մասնակցել:
«Ցավոք, չեմ կարող մասնակցել միջոցառմանը, քանի որ հոկտեմբերի 27-28-ին Սամարղանդում պետք է մասնակցեմ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստին»,–ասված է նամակում։