Ռուսաստանում հայկական կողմի շահերը պաշտպանողների քանակը Նիկոլենք համ քչացրել են, համ էլ ուզում են Ռուսաստանից աջակցություն ունենալ. Բաբկեն Հարությունյան
Այսուհետ Զատուլինը, որ կամ եթե շարունակի ռուսական մեդիա հարթակներում, և ոչ միայն մեդիա, ակտիվորեն ներկայացնել Հայաստանի և Արցախի շահերը, իսկ նրա ընդդիմախոսները հարցնեն, թե որ Հայաստանի, էն որ քեզ համարում է անցակալի անձ և նույնիսկ թույլ չի տալիս մուտք գործել։ Ինչ պետք է պաստասխանի Զատուլինը կամ պատաախանից հետո ինչպես կընդունի ռուսական հանրությունը նրա խոսքերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը։
«Չմոռանանք, որ Զատուլինին մերժելով` մերժեցին նաև Պետդումայի Եվրասիական, ԱՊՀ և նմանատիպ ուղղություններով հանձնաժողովի նախագահին։ Ռուսաստանում հայկական կողմի շահերը պաշտպանողների քանակն ու որակը Նիկոլենք համ ծայրաստիճան քչացրել են, համ էլ ուզում են Ռուսաստանից աջակցություն ունենալ։
Զատուլինը, ի տարբերության շատ ավելի բարձրաստիճան մի շարք ռուսական այլ պաշտոնյաների, Հայաստանի հետ հարաբերությունները և Հայաստանի դերը ամբողջությամբ չի պայմանավորում Նիկոլենց իշխանություն լինելու հետ»,- գրել է Հարությունյանը։