Էս երկիրը ձեր դուքյանը չի, որ ում երբ ուզեք, մուտքի իրավունքը մերժեք. Լևոն Գևորգյան
Միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանն, իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին ՀՀ իշխանությունների կողմից անցանկալի անձ ճանաչելուն:
«Որևէ անձի persona non grata ճանաչելը նշանակում է վերջինիս դիվանագիտական անձեռնմխելիությունը չճանաչել/չհարգել… այն է` անձին «անցանկալի» ճանաչելու համար հարկավոր է, որ այդ անձը ունենա դիվանագիտական պաշտոն և արած լինի մի բան, ինչը անձեռնխելիության բացակայության պայմաններում վերջինիս համար առաջ կբերի իրավապահ մարմինների հետ առերեսվելու հավանականություն: Անձի մուտքը երկիր տենց միակողմանի չեն արգելում` ցանկալի կամ ոչ ցանկալի վերջինիս ճանաչելով…
Պետություններն իհարկե ունեն մուտքի հարցում ինքնիշխան դիսկրեցիա (այլապես` չէին լինի վիզաները), սակայն, եթե որևէ երկրի հետ ունես ոչ վիզային ռեժիմ, առանձին անհատների մուտքի արգելքն առանց իրավական հիմքերի, խտրականություն է: Ասածս ինչ է` էս երկիրը ձեր դուքյանը չի, որ ում երբ ուզեք մուտքի իրավունք մերժեք…
հ.գ.` հետաքրքիր է` քանի իդիոտ այս գրառումը կորակի որպես պրոռուսականության դրսևորում…»,- գրել է նա: