Ռիշի Սունակը ցանկություն է հայտնել հանդիպել Զելենսկու հետ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Սունակը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որի ընթացքում ընդգծել է Մեծ Բրիտանիայի անսասան աջակցությունն Ուկրաինային, հայտնել են Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակից։
Սունակը և Զելենսկին պայմանավորվել են շարունակական տնտեսական պատժամիջոցների միջոցով Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտության մասին։
Մեծ Բրիտանիայի վարչապետը ցանկություն է հայտնել շուտով հանդիպել Զելենսկու հետ։