Մեկնարկել է «Արարատ-Արմենիա»-«Ցելյե» հանդիպման տոմսերի վաճառքըՈւկրաինան կորցրել է F-16 կործանիչՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրՊԵԿ-ում քննարկվել է մաքսային բարեփոխումների ընթացքըԱրա Նախշքարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը կիրառել է տնային կալանք խափանման միջոցըՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է նախաձեռնել Արգենտինայի հավաքականի նկատմամբՏուսկն ու Զելենսկին քննարկել են հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցությունըԵրևանում փտած ծառը տապալվել ու ընկել է կայանված «Nissan Rouge»–ի վրաՈմանք փորձում էին համոզել, որ մեր թիմը չգնա Բաքու. տղեն գնաց ու դարձավ աշխարհի չեմպիոն. Արայիկ ՀարությունյանԴավիթ Համբարձումյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի խորհրդականԳՇ պետն ու Կարմիր խաչի ղեկավարը քննարկել են համագործակցության ուղղություններին առնչվող հարցերՄոտեցել է ազգովի սթափվելու պահը․ Խոսրով ՀարությունյանԼոռու մարզում սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացիԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածների հետևանքով զոհվել են ԻՀՊԿ-ի չորս զինծառայողներԱյսօր ժամը 18:36-ին սկսվել է լիալուսինը, սակայն այն հնարավոր կլինի դիտել գիշերային ժամերին«Մորենա» ռեստորանի բակում հարսանեկան արարողության մասնակիցներից մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցԱնգլիայի մի հատվածում շոգի չորրորդ ալիքի պատճառով երաշտ է հայտարարվելԻրանական սցենար Կարմիր ծովում. հութիները կարող են սկսել վճար գանձել նավերից անցման համարՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՄադրիդն անտառային հրդեհների պատճառով կառավարությանը խնդրել է ակտիվացնել ԵՄ համերաշխության հիմնադրամըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունիՆազարյանը դարձավ ոսկե մեդալակիր աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունումԻրանը մերժել է Հորմուզի նեղուցի նկատմամբ հավասար հսկողություն սահմանելու վերաբերյալ Օմանի առաջարկըԱնահիտ Մանասյանը ահազանգի հետքերով գնացել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալՇուտով UFC-ն կհայտարարի իմ հաջորդ մենամարտը. Ծառուկյանն ակնարկում է մեծ անակնկալի մասինԲենիամին Նեթանյահուն հրաժարվել է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ5 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ․ ՀՀ-ի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ չեմպիոններ է տվելՀրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնիցՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերը՝ ըստ տարիքային խմբերիՄիացյալ Նահանգները մտադիր է հզոր հարվածներ հասցնել Իրանին«Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում․ գործունեությունը կասեցվել էՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունըԱմբերդի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարվել են համայնքապատկան 9 տարբեր հողակտորներԱյս տարվա առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6 միլիարդ 666 միլիոն 631 հազար դրամ. Գլխավոր դատախազությունՇատ հիմար համեմատական թեզ կա, երբ Փաշինյանին համեմատում են Զելենսկու հետ. Արթուր Դանիելյանը նշել է նրանց տարբերություններըՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Մ-1 և Մ-2 ճանապարհներին նախատեսվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը
Դեպի ՌԴ արտահանվող կաթնամթերքի սահմանափակումը ՀՀ–ի համար լուրջ ռիսկ է. Համաշխարհային բանկ
Թուրքիայում մոլեգնում են հրդեհներըՉի ուզել, չի շնորհավորել. Փաշինյանը՝ Պուտինի չշնորհավորելու մասին6 անձի մшհվան ելքով վթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավատվել էՀրդեհ Հաղթանակ թաղամասումՈւկրաինայի ՊՆ նոր նախարարը նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի առաջիկա 14 տարվա ընթացքումԱդրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Զախարովայի հայտարարությանը՝ սխալ և փաստերի խեղաթյուրում է. ՀՅԴՔՊ-ական լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս. Փաշինյանը՝ Կոնջորյանի եղբոր մասնակցությամբ միջադեպի մասինՋալալ Հարությունյանը պատիժը կշարունակի կրել ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
նեղված չեմ. ՔՊ վարչությունը իր վստահությունը չտվեց Սասուն Միքայելյանին. նա հանձնաժողովի նախագահ չի լինի6 կին և 6 տղամարդ ընտրվել են 12 հանձնաժողովների նախագահի թեկնածուներ, ոչ ոք միաձայն չի ընտրվել. ՓաշինյանՀայաստանն ու Իրանն կարող են ավելացնել գազի և էներգիայի փոխադարձ մատակարարումների ծավալները. ԽուդաթյանՏիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Քաղաքականություն

Գեներալ Մանվելն առաջինը կլքի Սերժ Սարգսյանին

Չկա բողոք, նշանակում է «գրողի ծոցն» է ուղարկվում հանցագործությունը: Խոսքը մոտ 20 օր առաջ Էջմիածնում Մանվել Գրիգորյանի կողմից նախկին քաղաքապետին ծեծի ենթարկելու մասին տարածված տեղեկատվությանն է: Էջմիածնում բոլորը գիտեն, որ Մանվել Գրիգորյանի ավտոշարասյան դիմաց դուրս եկող ավտոմեքենայի վարորդը Մանվելի կամ իր «վկաների» կողմից և կծեծվի, և մեքենան կվնասեն: Գոնե էջմիածինցիները լավ գիտեն, Մանվել Գրիգորյանն իր կողմից սահմանված «կարգին» դեմ գնացողների հետ հաշվեհարդար է տեսնում, ինչպես ասում են անհնազանդներին Մանվելը չի ներում, ինչպես որ չի ներել իր եղբոր որդիներ Հրանտ և Զարզանդ Գրիգորյաններին: Թերևս այս հանգամանքով էր պայմանավորված նախկին քաղաքապետի հետնահանջը, ով սկզբից հայտարարեց, թե Մանվելի հետ հարցերը կլուծի իր ապրած կյանքով ու գործողություններով, բայց հետո փոշմանեց ու չբողոքեց: Կամ էլ հասկացավ, որ բողոքի դեպքում Մանվելի ու իր թիկնապահների կողմից վտանգն ու սպառնալիքն ավելի մեծ կլինի, քան պաշտպանության երաշխիքը:

Բայց սրանով Մանվել Գրիգորյանի վատ սովորությունը չի վերջանում: Էջմիածնում, ինչպես կասեր «դասականը», մեխն էլ, չագուչն էլ, նալն էլ իր ձեռքում է: Պարզվում է` իր տիրապետության տակ գտնվող տարածքում Մանվելը տնտեսական լայն գործունեություն է ծավալում, բայց հարկեր չի վճարում: Ըստ հրապարակումների` միայն Արմավիրի մարզի Արշալույս գյուղում սեփականության կամ օգտագործման իրավունքով Մանվել Գրիգորյանը 30-ից ավել անշարժ գույք ունի`շոգեբաղնիքից մինչև ռեստորան: Մոտ այդքան անշարժ գույք էլ պատգամավորն այլ անձանց անուններով է գրանցել:

Մանվել Գրիգորյանն ու նրա մերձավորները բիզնեսներ, թանկարժեք առանձնատներ ունեն ոչ միայն Արշալույսում: Էջմիածին քաղաքի վերջնամասում երկհարկանի շքեղ առանձնատուն ունի Մանվել Գրիգորյանի որդին` Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Մյուս որդին՝ Արման Գրիգորյանը, փող է աշխատում Էջմիածին-Երեւան մասնավոր տաքսիներից: Նա է հսկում այդ «գիծը» և աշխատող տաքսիներից ամեն օր, ըստ որոշ լուրերի, իր բաժին «նալոգն» է հավաքում: Էջմիածնում Մանվել Գրիգորյանին է պատկանում քաղաքի շուկան, հագուստի վաճառքի տոնավաճառը, խանութներ, վարձակալությամբ տրված տարածքներ: Որպես կանոն Էջմիածնում լուրջ պայմանագրերի առյուծի բաժինը կնքվում է  հենց Մանվել Գրիգորյանի ընկերության հետ, որտեղից էլ ստացվում է գեներալի հիմնական եկամուտը:

Փաստորեն, քաղաքական իշխանության թույլտվությամբ մի ամբողջ քաղաք իր հարակից գյուղերով Մանվել Գրիգորյանը վերածել է ֆեոդալական կալվածքի: Ժամանակին Մանվել Գրիգորյանին ԿՌԱԶ-ից բացի ոչինչ չէին վստահի: Այսօր նրան անգամ պատգամավորի մանդատ են վստահել: Եվ ամեն օր Մանվելի տեսակը ավելի է ամրանում, իսկ իշխանությունն էլ այդ տեսակին իր քաղաքական հենարանն է համարում, չնայած որ Մանվել Գրիգորյանն համարվում է քաղաքական դաշտի ամենաթափառաշրջիկ խաղացողներից: Քաղաքական լարված պահերին Մանվելը միշտ էլ իջել է ջրի հատակը, մինչև անցել է վտանգը: Եվ չի բացառվում, որ, կախված իրավիճակից, Մանվելն առաջինը կլքի Սերժ Սարգսյանին, ինչպես դա արեց Լևոն Տեր- Պետրոսյանի, Վազգեն Սարգսյանի եղբոր և Դեմիրճյանի դեպքում: Քաղաքական «առնետավազքի» մրցավազքում Մանվելը չի զիջում ոչ Արթուր Բաղդասարյանին, ոչ էլ Արտաշես Գեղամյանին: Նրա շնորհիվ ԵԿՄ-ն այսօր օեկացվել է:

Մանվելին անդրադարձ չէր արվի, եթե նրա կողմից նախկին քաղաապետին ծեծելու լուրերին զուգահեռ չհնչեր բոթը` հակառակորդի կրակոցից սահմանին 20 ամյա զինվոր է մահացել: Զինվոր, ով իր կյանքի գնով ուզում է երկրի սահմանն անառիկ պահել, որ թիկունքն ամուր լինի: Իսկ թիկունքում զինվորի կյանքի գնով կալվածքներ են ստեղծում, իրար «միս են ուտում» ու մարդ ծեծում, «փայ մտնում» բաժան –բաժան անում, և ամեն մեկն իր սարն ու իր ծառն է գծում: Իսկ ե՞րբ է ասվելու` վերջ «մանվելիզմին», վերջ այս տեսակին: