Իսրայելը ԱՄՆ-ին ապացույցներ կներկայացնի իրանական անօդաչու թռչող սարքերի մասին
Իսրայելի նախագահ Յիցհակ Հերցոգը ԱՄՆ կատարած այցի ընթացքում Ջո Բայդենին կտրամադրի Ուկրաինայում իրանական Shahed-136 անօդաչու թռչող սարքերի օգտագործման ապացույցներ, գրում է Ynet-ը։
«Մենք ականատես եղանք Ուկրաինայի խաղաղ բնակչության դեմ գերժամանակակից անօդաչու թռչող սարքերի օգտագործմանը», - ասվում է Իսրայելի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ։
Սպասվում է, որ Իցհակ Հերցոգը Սպիտակ տանը կծանոթացնի իսրայելցի փորձագետների կողմից ինքնաթիռի բեկորների տեսողական վերլուծության արդյունքներին։