Ուկրաինայի «կեղտոտ ռումբի» մասին ՌԴ պնդումները կեղծ են. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կեղծ է անվանել Ռուսաստանի պնդումները Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբ» օգտագործելու հնարավորության մասին։
Այս մասին հայտնում է BBC-ն։
«Խոսել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ՝ քննարկելու Ուկրաինային հետագա աջակցությունը և մերժելու Ռուսաստանի կեղծ պնդումները, թե Ուկրաինան պատրաստվում է կեղտոտ ռումբ օգտագործել իր տարածքում»,- գրել է նա սոցցանցերում: