COP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»
Մամուլ

Կա՞ն Հայաստանին ու հայկական շահերին ավելի մոտ կանգնած պատգամավորներ, քան ես եմ. Զատուլին «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթը՝ «Հայկական ժամանակ»-ը, երեկ սենսացիոն տեղեկություն հրապարակեց: Արգելվել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն։ Այս քայլը, ըստ որոշ փորձագետների, կարող է վերջ դնել հայ-ռուսական ջերմ հարաբերություններին։ «Մենք վաղուց ենք հետեւում Փաշինյանի էվոլյուցիային եւ հիմա արդեն կարող ենք արձանագրել, որ նա հասել է տրամաբանական մի կետի, երբ Ռուսաստանը նրան այլեւս պետք չէ»,- ասում է քաղաքագետ Մոդեստ Կոլերովը՝ կատարվածը բնորոշելով որպես քաղաքական գրաքննություն եւ դիկտատուրայի ակտ։  

Որպես պատճառ՝ վարչապետի թերթը նշում է այն, որ իր հարցազրույցներում Զատուլինը 44-օրյա պատերազմի պարտության մեջ ՀՀ իշխանությանն է մեղադրել եւ, «ներխուժելով Հայաստանի ներքաղաքական կյանք», ասել է, որ Փաշինյանը պետք է հեռանա, նաեւ մեղադրել է վարչապետին ՀՀ սուվերեն տարածքով «միջանցք» ստորագրելու համար։ Ի դեպ, Զատուլինի հիմնադրած եւ նրա նախագահությամբ գործող Լազարեւյան ակումբի հերթական նիստը նախատեսված էր անցկացնել հոկտեմբերի 28-ին։ Հոկտեմբերի 24-ին Զատուլինը նամակով դիմել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ խնդրելով, որ թույլ տան ակումբի մասնակիցներին՝ այցելել Ջերմուկ։ «Նիստի ռուսաստանյան մասնակիցները մեծ հետաքրքրվածություն են ցուցաբերում՝ ծանոթանալու Ջերմուկ քաղաքում եւ շրջակայքում ստեղծված իրավիճակին՝ այդ ուղղությամբ ադրբեջանական զինուժի առաջխաղացման հետ կապված։ Խնդրում ենք աջակցել իմ եւ նիստի մասնակիցների այցելությանը Ջերմուկ, մեկ օրով, որը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին (մասնակիցների ենթադրյալ թիվն է՝ 50, երկու ավտոբուսներով)։ Այցի կազմակերպումն ու տրանսպորտային ծախսերը Լազարեւյան ակումբը վերցնում է իր վրա»,- նամակում գրել է Կոնստանտին Զատուլինը։  

Զատուլինն այն գործիչն է, որի շնորհիվ Ռուսաստանի Պետդուման ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչումը, եւ չկա մի ռուս գործիչ, որը Զատուլինից ավելի հաճախ է հայկական հարցեր բարձրացրել տարբեր հարթակներում։ Ուստի այս քայլը Կոնստանտին Ֆյոդորովիչը դիտարկում է ոչ միայն որպես իրեն հասցված վիրավորանք։ Մենք հարցեր ուղղեցինք Կոնստանտին Զատուլինին։

- Ինչո՞ւ պետք է մեր իշխանությունները վախենային, որ Լազարեւյան ակումբի մասնակիցներն այցելեն Ջերմուկ։ 

- Կարծում եմ՝ Ջերմուկն ընդամենը լրացում է։ Գլխավորը, որն այս պահին նրանց ծայրաստիճան անցանկալի թվաց, այն թեման է, որ մենք ուրբաթ օրը՝ ամսի 28-ին, պետք է քննարկեինք «Պատմական անցյալն ու ռուս-հայկական հարաբերությունների ներկան»։ Ներկայում նրանք հազիվ թե կարողանան պարծենալ ջերմ հարաբերություններով, այն բանից հետո, որ ակնհայտորեն փոխեցին երկրի կուրսը դեպի Արեւմուտք եւ աջակցում են Ռուսաստանին կարգավորման գործընթացից դուրս մղելու փորձերին, այն միջոցին, երբ ռուս խաղաղապահները պահպանում են Լեռնային Ղարաբաղում հայերի կյանքն ու անդորրը։ Եվ այդ պահին նրանք ամենեւին էլ չեն ուզում նման հարցեր քննարկել։ Կրկնակի վիրավորական է այն, որ նման ձեւով պատասխան է տրվել մեր հրավերին։ Չէ՞ որ մենք հրապարակայնորեն հրավիրել ենք պարոն Սիմոնյանին, նրա տեղակալին, ԱԳ նախարար Միրզոյանին, ԱԺ նախկին նախագահին՝ մեր ակումբի նիստին մասնակցելու։ Հույսով, որ նրանք կներկայացնեն իրենց վարկածը ռուս-հայկական հարաբերությունների  ներկայիս փուլի վերաբերյալ, պատրաստ էինք նրանց լսելու։ 

- Ինչո՞ւ այսպես կոպիտ արվեց, ի՞նչ էին ուզում ասել։ Կարող էին պարզապես արգելել Ձեզ՝ այցելել Ջերմուկ։ 

- Այդ հարցն իրենց պետք է տաք։ Ես ուղղակի հարց եմ տալիս․ կուզեի իմանալ՝ գուցե այնտեղ գիտեն նրա՞նք, ովքեր արգելում են իմ մուտքը, գուցե կա՞ն Հայաստանին ու հայկական շահերին ավելի մոտ կանգնած պատգամավորներ, ովքեր ավելի հաճախ են ելույթ ունենում ռուս-հայկական հարաբերությունների թեմայով, Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին աջակցելու անհրաժեշտության վերաբերյալ, գուցե կա՞ն այդպիսի պատգամավորներ։ Եթե կան, զարմանալի չէ, որ ինձ արգելում են։ Գուցե այլ մե՞կը կա, որի զեկույցի հիման վրա Ռուսաստանը 95 թվականին ընդունեց Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում։ Թող ասեն։ 

- Ի՞նչ է լինելու ակումբի հետ։ Նիստը կկայանա՞, թե՞ ոչ։ 

- Ես այսօր խնդրեցի ակումբի խորհրդի հայաստանցի եւ ռուսաստանցի անդամներին՝ 18։30-ին առցանց ռեժիմով նիստ անցկացնել։ Մենք այդ նիստի ժամանակ կփորձենք որոշել, թե ինչ ենք անելու։ Մենք արդեն վճարել ենք չարտերային ավիաչվերթների համար, արդեն տրամադրվել էինք թռիչքի, վախենամ, որ ռուսաստանցի մասնակիցները չեն գա։ 

- Այնուամենայնիվ, մեր իշխանությունների համար ի՞նչ վտանգավոր բան կար քննարկման մեջ, գուցե ինչ-որ օպերատիվ հարց, որի մասին շատերը չգիտեն, որի շոշափումն անցանկալի կլիներ։ 

- Ես ոչ մի վտանգավոր բան չեմ տեսել։ Հակառակը, կարծում եմ, որ հայաստանյան իշխանությունների համար երկուշաբթի օրը ծրագրված Պուտին-Ալիեւ-Փաշինյան հանդիպումից առաջ լրացուցիչ շանս կլիներ հայտարարելու, որ իրենք կողմ են հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը։ Մենք հարթակ էինք տրամադրում, որպեսզի նրանք կարողանային այնտեղ իրենց դիրքորոշումները պաշտպանել, բայց նրանք չցանկացան դա անել, հավանաբար, գտնում են, որ իրենց դա պետք չէ։ 

- Սյունիքի միջանցքի վերաբերյալ փաստաթուղթը, ըստ Ձեզ, ստորագրվելո՞ւ է։ 

- Ես չգիտեմ, Սյունիքի միջանցքի հարցն այն հարցերից է, որը ես հույս ունեի պարզաբանել Ջերմուկ այցի ընթացքում։ Ես գիտեմ, թե ինչ բանավեճ կա այս հարցի շուրջ Հայաստանում, բայց, դատելով ձեր վարչապետի հրապարակային ելույթներից, իմ կարծիքով, նա պատրաստվում է ստորագրել վաշինգտոնյան այդ դեկլարացիան։