NASAMS հակաօդային պաշտպանության համակարգերն արդեն տեղակայվում են Ուկրաինայում
NASAMS հակաօդային պաշտպանության համակարգերն արդեն արտադրվել և տեղադրվում են Ուկրաինայում, ասել է Raytheon Technologies-ի գործադիր տնօրեն Գրեգ Հեյսը։
«Մենք հենց նոր մատակարարեցինք NASAMS երկու համակարգ։ Մենք դրանցից երկուսը կառավարությանը հանձնեցինք մի քանի շաբաթ առաջ: Դրանք արդեն տեղադրվում են Ուկրաինայում»,- ասել է Հեյսը, ում խոսքերը մեջբերում են ուկրաինական լրատվամիջոցները:
Այս կարճ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգը կարող է թիրախներ խփել՝ անօդաչու թռչող սարքերից մինչև բալիստիկ հրթիռներ և կործանիչներ, ասել է նա։