Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Հասարակություն

«Կարող է մի օր ջղայնանամ ու պատմեմ․․․»․ թրքասեր իշխանության ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը հայամետ գործիչներին մանկուրտ է անվանում (տեսանյութ)

Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, ՀՀ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած, հայտարարություններ արած յուրաքանչյուր անձ՝ անկախ նրանից որևէ այլ երկիր կներկայացնի, թե ոչ, բնական է, որ Հայաստանը չի կարող դրան անտարբեր լինել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելելու որոշմանը: 

Իհարկե, Ալեն Սիմոնյանը նույն փութաջանությամբ չնշեց, թե կոնկրետ երբ ու ինչ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել Զատուլինը, ասենք, Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Հատկապես, երբ ամեն առիթով, տաբեր հարթակներում ու եթերների ժամանակ, Զատուլինը հանդես է գալիս հայերի նկատմամբ հարգալից վերաբերմունքով ու անում հայտարարություններ, որոնք եղել են ի շահ հայ ժողովրդի: Այդ արտահայտությունները, այո, եղել են ոչ ի շահ կոնկրետ իշխանության:

Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ «Russia Today»-ի խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մուտքը ևս արգելվել է, ապա Ալեն Սիմոնյանը նշեց, թե իբր այդ մասին որևէ  տեղեկություն չունի։

«Ես նման ինֆորմացիա չունեմ, բայց չեմ բացառում, որ թե՛ ինքը, թե՛ իր ամուսինը, թե՛ հայկական ազգանունով տարբեր երկրների գործակալներ ու մանկուրտներ և տարբեր մարդիկ, որոնք Հայաստանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք կդրսևորեն, ՀՀ անկախության նկատմամբ, ՀՀ նախկին ղեկավարների նկատմամբ, ի դեպ, մասնավոր զրույցներում շատ վիրավորական արտահայտություններ կանեն...

Ի դեպ, ձեր ընդդիմադիր գործընկերները շատ են փորձում տարբեր մարդկանց պաշտպանել, կարող է մի օր ջղայնանամ ու պատմեմ, թե այդ մարդիկ մասնավոր զրույցներում, թե ինչեր են ասում: Վստահ եմ՝ իրենց դուր չի գա ու խորհուրդ եմ տալիս ավելի քիչ պաշտպանել»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Այս դեպքում էլ, թերևս պետք է նկատել, որ եթե Ալեն Սիմոնյանն իսկապես շատ կարևոր հայտարարություն ունի անելու, ապա նա վաղուց կաներ դա՝ առանց որևէ մեկին խղճալու։

Իհարկե, կարելի է ենթադրել, թե ինչը կարող է այդչափ ջղայնացնել աթոռից կառչած Ալեն Սիմոնյանին, որ նա խոսի ինչ-որ մեկի դեմ։ Բայց եթե նրա համար Հայաստանի ու նրա ղեկավարների մասին արված հայտարարություններն իսկապես «կարմիր գիծ են», ինչպես ինքն է նշում, ապա չպետք է սպասի իր ջղաձգումներին։

Մյուս կողմից էլ, երբ Սիմոնյան Ալենը խոսում է յան-ով վերջացող ազգանունները կրողների մասին ու նրանց որակումներ տալիս, ապա պետք է զգույշ լինի բառերի ընտրության մեջ, քանի որ իշխանության կազմում գտնվող հայկական ազգանուն կրողները, առանց բացառության, թրքասեր, թրքամետ ու ու թուրքի համար անուղղակի աշխատողներ են։ Եվ հարց է ծագում, թե ո՞վ է ավելի շատ հայ՝ օրինակ Զատուլի՞նը, որ պաշտպանում է հայերի, հատկապես Արցախի շահը, թե՞ ալենսիմոնյանները, ովքեր երազում են սեղմել հայի արյունը տենչացող թուրքի ձեռքն ու տարածքը տարածքի հետևից հանձնում թշնամուն։

Արմինե Մկրտումյան