ԱՄՆ-ն ադրբեջանա-հայկական հարցում ինքնագովազդով չի զբաղվում. Պետդեպարտամենտի խոսնակը՝ Մարիա Զախարովային
ԱՄՆ-ն դեմ է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարություններին, թե հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու Բրյուսելի և Վաշինգտոնի ջանքերը զուտ արվում են գովազդի համար, ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
«Ոչ մի ինքնագովազդող բան չկա տարիներ շարունակվող հակամարտությունների և էսկալացիային վերջ տալու ցանկության մեջ, որոնք հանգեցրել են բռնության և մարդկային զոհերի: Այստեղ մեր միակ նպատակն է տեսնել և օգնել այս երկրներին միասին աշխատել համապարփակ և կայուն խաղաղության ուղղությամբ: Չգիտեմ՝ դա ինքնագովա՞զդ է համարվում»,- ասել է Փրայսը։