Պուտինն այսօր Անվտանգության խորհրդի նիստ կանցկացնի
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 26-ին կհանդիպի ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։ Այս մասին գրում է Gazerta.ru-ն։
Ինչպես նշել է Պեսկովը, օպերատիվ հանդիպումը նախատեսված է օրվա երկրորդ կեսին։ Նախատեսված են նաև մի շարք հանդիպումներ՝ ԱՊՀ երկրների անվտանգության գործակալությունների և հատուկ ծառայությունների ղեկավարների հետ։
Նախագահի մասնակցությամբ Անվտանգության խորհրդի վերջին նիստը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին տեսակոնֆերանսի միջոցով։