Ուկրաինան ԱՄՆ-ից հարձակողական անօդաչու սարքեր է ակնկալում
Ուկրաինան ակնկալում է Switchblade 600 մարտավարական հարվածային անօդաչու թռչող սարքի մատակարարում ԱՄՆ-ից, արտասահմանյան լրագրողներին ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը։
«Մենք դեռ սպասում ենք Switchblade 600 անօդաչուներին: Միացյալ Նահանգները խոստացել է օգնել Կիևին մեծացնել զինամթերքի մատակարարումը»,- ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության ղեկավարը:
Անօդաչու սարքերի AeroVironment ընկերությունը հայտնել է, որ 10 անօդաչու թռչող սարքերի առաջին խմբաքանակը պետք է մատակարարվի մի քանի շաբաթվա ընթացքում: