Իրանը պատժամիջոցներ է սահմանել Եվրամիության դեմ
Իրանը պատժամիջոցների ցուցակում ներառել է Եվրամիության հետ կապված 12 ֆիզիկական և ութ կազմակերպություն։ Դա տեղի է ունեցել ի պատասխան եվրոպական պատժամիջոցների։ Այս հաղորդագրությունը հրապարակվել է Իրանի ԱԳՆ կայքում։
Սահմանափակիչ միջոցներ են մտցվել գերմանական Deutsche Welle մեդիա ընկերության պարսկական հրատարակության և ֆրանսիական Radio France internationale ռադիոկայանի նկատմամբ։
Բացի այդ, սև ցուցակում են հայտնվել նաև գերմանական Bild թերթի գլխավոր խմբագիր Յոհաննես Բոյը և թերթի կառավարիչ Ալեքսանդրա Վուրցբախը։