Հնդկաստանը կհրաժարվի ռուսական տանկերից և դրանց փոխարեն կգնի իսրայելականը
Հնդկաստանը պատրաստվում է ռուսական մոտ 350 T-72 տանկերը փոխարինել իսրայելական Elbit Systems ընկերության Sabrah տանկերով։ Այս մասին հայտնում է Israel Defense-ը։
Երկիրը ցանկանում է թարմացնել մարտական մեքենաները։ Զինվորականները հաշվարկել են, որ բանակին անհրաժեշտ է գրեթե 350 միավոր տանկ։
Տանկերը կարող են շահագործման հանձնվել 2025-2027 թվականներին։