Հայտնի է ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման օրը
ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 29-ին և 30-ին Բուխարեստում: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով դաշինքի մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ օրակարգը դեռ հրապարակված չէ, սպասվում է, որ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նախարարների հանդիպման նախօրեին հանդես կգա նախնական ասուլիսով։