Ռուսաստանի զինված ուժերը լիովին ազատագրել են ԿոնստանտինովկանՌուբինյանի նշանակումը ԱԺ նախագահի պաշտոնին վկայում է՝ փոխվում է հայ-թուրքական գործընթացի օրգանիկանՎրաստանի նախագահը Թեհրանում մասնակցում է Խամենեիի հուղարկավորության արարողությանըՀրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տունՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿԻնչո՞ւ է Ռոնալդուն ավելի շատ քննադատության արժանանում, քան ՄեսսինՓեզեշքիանը կոչ է արել արագացնել ՌԴ–Իրան ռազմավարական համագործակցությունըԼեգենդը գալիս է փրկի՞ ֆուտբոլը․ Պակը պաշտոն է ստացելԻտալիան կողմ է արտահայտվել Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի հայտարարությունից 2027 թվականի հիշատակումը հանելունԱվտոբուսը դուրս է եկել ճանապարհից Թուրքիայում․ 40 վիրավոր կաԻրանը բացառել է եվրոպական երկրների մասնակցությունը Խամենեիի հրաժեշտի արարողությանըCSI-ն ահազանգում է օկուպացված Արցախի քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացման մասինԵրևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել են երեք անձինքՋրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայությանՉկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի․ Քրիստինե ՎարդանյանԱյդ քննարկումներն ինձ ստիպեցին ավելի խորությամբ վերլուծել իրավիճակը. ՄելիքյանԻրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումներըԳիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգըԱլեն Սիմոնյանը Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրումներ է արել Դուշման Վարդան․ ազատամարտիկ, որի անունը դարձավ թշնամու սարսափը․ այսօր նրա հիշատակի օրն է Երբ ՍԴ-ն կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-իՃամբարակի ճանապարհին մեքենա է կողաշրջվել, ղեկին եղել է տարեց մարդ. բարեբախտաբար տուժածներ չկանՄարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսությունում քննարկվել են ընտրությունների հարցերըՀայտնի են լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերըԱնդրանիկ Թևանյանը Ալեն Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրելՉինաստանը հույս է հայտնել խորացնել համագործակցությունը Հայաստանի հետԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտիՎրաստանն ու Ուզբեկստանը դարձան ռազմավարական գործընկերներՓոստանջյանը դիմել է ՌԴ, ԵՄ և ԱՄՆ դեսպաններին՝ ահազանգելով քաղաքական հետապնդումների մասինԹուրքիան և Օմանը համագործակցության հուշագիր են ստորագրելՀանտավիրուսի բռնկումն ավարտվել է․ ԱՀԿՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը մեծացրել է վարակի բռնկման ռիսկը. ԱՀԿԱրտասահմանցի ֆուտբոլիստների սահմանափակում` տրանսֆերային պատուհանի ամենաթեժ պահինՀայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունըՍևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվելԵՄ առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել ՀՀ սահմանամերձ շրջաններումՊայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժածԱվտովթար՝ Կոտայքի մարզում. «Lada»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին. կան վիրավորներՀուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարարՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումըԴպրոցներում կներդրվի «Անվտանգ կենսագործունեություն» նոր առարկան
Մեռելոցի օրերը կրկին կլինեն ոչ աշխատանքային
ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվենՄեկ օրում բացահայտվել է 135 հանցագործություն․ գրանցվել է 15 վթարԻնչպես են Իրանի նախագահն ու բարձրաստիճան մյուս պաշտոնյաները արտասվում Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը (տեսանյութ)Կասեցվել է սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄՆման խոսակցությունների մասին չեմ լսել. Ավինյանը` Ալեն Սիմոնյանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու հրապարակումների մասին
Հասարակություն

Ադրբեջանն արդեն 30 տարի է՝ իր սպառնալիքներով փակ է պահում Ստեփանակերտի օդանավակայանը․ Արցախի ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրում է.

«Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության և անվտանգության խոստումներ տվող Ադրբեջանն արդեն 30 տարի է իր սպառնալիքներով փակ է պահում Ստեփանակերտի օդանավակայանը՝ զրկելով Արցախի ժողովրդին՝ ազատ տեղաշարժի իրավունքի իրացման այս կարևորագույն հնարավորությունից։

2012֊ին, երբ վերանորոգումից հետո շահագործման է հանձնվել Ստեփանակերտի օդանավակայանը, Բաքվի իշխանություններն ուղիղ տեքստով հայտարարել են, որ ոչնչացնելու են դեպի Ստեփանակերտ թռչող քաղաքացիական օդանավերը։

Քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման այն դեպքերը, որոնց ականատես եղանք 2020 թվականի պատերազմի ընթացքում, հստակ ցուցիչ էին այն բանի, որ ադրբեջանական ղեկավարությունը պատրաստ և ունակ է դիմելու ռազմական ցանկացած բնույթի հանցագործության, ընդհուպ նաև քաղաքացիական օդանավերի թիրախավորման։

Ստեփանակերտի օդանավակայանը կառուցվել է 1974 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ Հայաստանի հետ օդային հաղորդակցության հնարավորություն ստեղծելու բազմաթիվ պահանջներից հետո։ Գործում էր Ստեփանակերտ֊Երևան և Ստեփանակերտ֊Բաքու և հակառակ ուղղությունները։ Այնուամենայնիվ, ի հեճուկս առկա պահանջարկի, Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները սահմանել էին խիստ սահմանափակ քանակի թռիչքներ դեպի Երևան։

Տարբեր աղբյուրներ վկայում են, որ արցախյան շարժման զուգահեռ Ադրբեջանը սկսել էր օդանավակայանը փակելու գործողություններ ձեռնարկել։ Դա արվում էր հարևան Իվանյան համայնքում լայնածավալ շինարարության միջոցով․ թռիչքուղու ուղիղ հարևանությամբ կառուցվում էին բնակելի տներ՝ խոչընդոտելու օդանավակայանի աշխատանքները և այն վերջնականապես դադարեցնելու համար։

Քաղաքացիական փոխադրումները Ստեփանակերտի օդանավակայանից դադարեցին իրականացվել 1992 թվականից՝ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով։

Աշխարհում ամեն օր մոտավոր 100 000 քաղաքացիական թռիչք է իրականացվում՝ մարդկանց տեղափոխելով մի վայրից մյուսը, սակայն, այդ թռիչքներից որևէ մեկը չի հասնում Ստեփանակերտ։

Արցախի ժողովրդի նկատմամբ վարվող խտրական ու ատելության քաղաքականությունն արտահայտվել և արտահայտվում է Ադրբեջանի կողմից ձեռնարկված ցանկացած գործողության մեջ։

Մարդու իրավունքների պաշտպանությամբ շահագրգիռ բոլոր կառույցներից և անհատներից ակնկալում ենք համարձակություն՝ տեսնելու, արձանագրելու և հակազդելու ադրբեջանական հանցավոր գործողություններին»։