Հաստատել եմ մասնակցությունս Սոչիում եռակողմ հանդիպմանը. Փաշինյան
Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից կա հրավեր՝ հոկտեմբերի 31-ին Սոչիում անցկացնել եռակողմ հանդիպում, ես հաստատել եմ իմ մասնակցությունը: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Անկեղծ ասած, տեղեկություն չունեմ` ադրբեջանական կողմը հաստատել է, թե ոչ»,- նշեց Փաշինյանը: