ՀԱՊԿ-ը Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ճանապարհային քարտեզ կընդունի. Փաշինյան
Կառավարության հետ հարցուպատասխանին Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին, թե Հայաստանն ինչ ակնկալիք ունի ՀԱՊԿ-ից, ասաց, որ ՀԱՊԿ-ը հստակ քաղաքական գնահատական կտա Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային և կընդունի ճանապարհային քարտեզ՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու վերաբերյալ։
«ՀԱՊԿ-ի կոլեկտիվ անվտանգության խորհրդի նիստում կայացվել է որոշում, որի արդյունքում խումբ է եկել Հայաստան, տեղում դիտարկել և գնահատել է իրավիճակը։ Մենք առաջիկայում նախաձեռնում ենք ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որպեսզի քննարկենք այդ զեկույցը։ Հույս ունեմ, որ հնարավորինս արագ տեղի կունենա այդ նիստը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այդ ակնկալիքները ոչ միայն ՀՀ կառավարության են, այլև Հայաստանի ժողովրդի: