Նույնականացված ու փորձաքննությունների արդյունքներն ամփոփված ունենք 201 դի, չնույնականացված մարմիններ չունենք.Անահիտ Ավանեսյան
Նույնականացված ու փորձաքննությունների արդյունքներն ամփոփված ունենք 201 դի, որոնք արդեն հուղարկավորվել են, չնույնականացված մարմիններ չունենք։ Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ հիվանդանոցներում կան շարունակական բուժում ստացող զինծառայողներ.
«Բոլորի առողջական վիճակը բավարար է, ապաքինման ընթացք ունեն։ Բայց առաջիկա 5-6 ամիսների ընթացքում վիրավորները բուժօգնության կարիք դեռ կունենան»:
Անահիտ Ավանեսյանը նաև ասաց, որ 44-օրյա պատերազմից հետո կան նույնականացված մարմիններ, սակայն ծնողները հրաժարվում են մարմինները հուղարկավորել։