ՀԲ ներկայացուցիչը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված ծրագրերը
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը:
ԱՆ-ից հայտնում են, որ Գրիգոր Մինասյանը կարևորել է Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերը և դրանց արդյունավետությունը:
Պատվիրակությունը ներկայացրել է Համաշխարհային բանկի՝ «Հայացք ապագային (Հայաստան․ աջակցություն արդարադատության ոլորտի բարեփոխումներին)» զեկույցի՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող դրույթները:
Գրիգոր Մինասյանը ներկայացրել է արդարադատության ոլորտում մեկնարկած բարեփոխումների ընթացքը: Քննարկվել են դատաիրավական, հակակոռուպցիոն ոլորտում իրականցվող աշխատանքները: Անդրադարձ է կատարվել Е-Justice «Էլեկտրոնային արդարադատության» ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:
Կարոլին Գեգինատը ներկայացրել է Համաշխարհային բանկի կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերը, որոնք ուղղված են արդարադատության ոլորտի բարեփոխումներին:
Համատեղ նախանշվել են համագործակացության հետագա ընդլայնման և շարունակականության ապահովման հնարավոր ուղիները: