ԵՄ դիտորդական առաքելությունը թույլ կտա թուլացնել լարվածությունը. Անդրեա Վիկտորին
ՀՀ-ում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը լրագրողների հետ զրույցում ասել է, դիտորդական առաքելությունը թույլ կտա թուլացնել լարվածությունը։
«Անցած շաբաթ էր, որ սկսվեց տեխնիկական գնահատման առաքելության գործունեությունը, որը հետո պետք է փոխանցվի ԵՄ դիտորդական առաքելությանը կամ դիտորդական կարողության գործունեությանը: Շատ դրական համագործակցություն է իրականացվում իշխանությունների հետ, որոնք ոչ միայն պատշաճ կերպով ողջունեցին դիտորդական առաքելության ժամանումը, այլ նաև անհրաժեշտ աջակցություն են տրամադրում նրա գործունեությունն իրականացնելու համար և առաքելության աշխատանքը սկսվել է»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ սա թույլ կտա թուլացնել լարվածությունը սահմանին, որը հետագայում թույլ կտա նաև խաղաղության պայմանագրի ստորագրումն ավելի սահուն դարձնել: