Ասկերանի Իվանյան համայնքում կառուցվող 15 բազմաբնակարան շենքերից 10-ը պատրաստ կլինեն մինչև տարեվերջ
Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի տարածքում կառուցվող նոր թաղամասում 15 բազմաբնակարան շենքերից 10-ը պատրաստ կլինեն մինչև տարեվերջ, որոնք ընդհանուր թվով կունենան 120 բնակարան։ Այդ մասին ասված է Արցախի քաղաքաշինության նախարարության Ֆեյսբուքի էջում:
«Շենքերի մի մասում շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ մյուսներում շարունակվում են ներքին և արտաքին հարդարման աշխատանքները։ Նշված 10 բազմաբնակարան շենքերի կառուցապատման աշխատանքներին ներգրավված են 7 շինարարական կազմակերպություններ։ Ֆինանսավորումը կատարվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից»,- նշված է գրառման մեջ։