Ռուսական զորքերը հարձակվել են Կիևի շրջանի վրա
Հոկտեմբերի 27-ի գիշերը ռուսները հարձակվել են Կիևի շրջանի վրա։
Օդային տագնապ է հայտարարված, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Կիեւի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեքսի Կուլեբայի խոսքով՝ հրետակոծության հետեւանքով հրդեհ է բռնկվել։ Փրկարարները փորձում են մարել կրակը։
Նա նաև ընդգծել է, որ արգելվում է սոցիալական ցանցերում տեղադրել ռուսական գնդակոծությունների մասին որևէ լուսանկար և տեսանյութ։