Ռաիսին խոստացել է, որ Իրանը կպատասխանի Շիրազում մարդկանց գնդակահարությանը
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին, ցավակցություն հայտնելով Շիրազում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ, ասել է։
Նա նշել է, որ Իրանը կպատասխանի այդ հանցագործությանը, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։
Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետության թշնամիներն իրենց անհաջողությունների ու պարտությունների վրեժը լուծել են ահաբեկչությամբ։ «Իհարկե, այս չար քայլն անպատասխան չի մնա»,- խոստացել է Ռաիսին: