ԱՄՆ-ը հաջողությամբ փորձարկել է հիպերձայնային զենքը
ԱՄՆ ռազմածովային ուժերն ու բանակը հաջողությամբ փորձարկել են հիպերձայնային զենք։
Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Պենտագոնին։
Փորձարկումը տեղի է ունեցել Վիրջինիա նահանգի ՆԱՍԱ-ի թռիչքային համալիրում։ Դրանց շրջանակներում փորձարկվել են հիպերձայնային զենքի կապի և նավիգացիոն սարքավորումները։
