Ռազմական օգնություն Ուկրաինային՝ Գերմանիայից և Ավստրալիայից
Գերմանիայի կառավարությունը հայտարարում է ուկրաինական բանակին հինգ MARS II բազմակի հրթիռային համակարգերի, ինքնագնաց հաուբիցների և երկու անօդաչու թռչող սարքերի փոխանցման մասին, հայտնում է BBC-ն։
Գերմանիայի կառավարության ցուցակում կա ևս երեք IRIS-T համակարգ՝ Ուկրաինա առաքելու համար։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան սոցիալական ցանցերում հայտարարեց, որ Ավստրալիան Ուկրաինային կտրամադրի 30 Bushmaster զրահափոխադրիչներ։ Ըստ Կուլեբայի՝ «այդ զրահամեքենաները մարտադաշտում գերազանց արդյունքներ են ցույց տվել, և Ուկրաինան դիմել է լրացուցիչ խմբաքանակի համար»։