Մարիա Զախարովան` Կոնստանտին Զատուլինի և Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելելու մասին (տեսանյութ)
Կոնտանտին Զատիլինի և Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելելու մոտիվացիայի մասին հարցրեք համապատասխան երկրին: Մենք այդ հաղորդագրությունն ընդունեցինք տարակուսանքով: Այս մասին ամենօրյա ճեպազրույցում ասել է ՖԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հիշեցնեմ` խոսքը ՌԴ պետդումայի պատգամավորի և ռուսական ԶԼՄ-ի գլխավոր խմբագրի մասին է:
Եվ մենք դիվանագիտական խողովակներով անհապաղ դիմել ենք հայկական կողմին` պաշտոնական հաստատման և պարզաբանման համար:
Մենք տեսել ենք համապատասխան հաղորդագրությունը, մենք պաշտոնապես խնդրել ենք պարզաբանել` այդպես է արդյոք և ինչի հետ է դա կապված, եթե դա հաստատվի»,- ասել է Զախարովան: