Հոկտեմբերի 28-ին տեղի կունենա ՀԱՊԿ արտահերթ նիստը. քննարկվելու է Հայաստանին տրամադրվող օգնության հարցը
Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, որտեղ կքննարկվեն Հայաստանին օգնություն տրամադրելու միջոցները, տեղի կունենա հոկտեմբերի 28-ին։ Այս մասին հայտնում է կազմակերպության Տելեգրամի ալիքը:
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է «Նստաշրջանի ընթացքում նախատեսվում է քննարկել 2022թ.-ի սեպտեմբերի 15-ին ՀԱՊԿ ՀԱԽ-ի որոշմամբ Հայաստան ուղարկված ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ։ Սպասվում է նաև, որ կքննարկվեն Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցները»: