Պուտինը Զելենսկիին հաղորդագրություն չի փոխանցել. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ ուղերձ չի հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ Գվինեա-Բիսաուի նախագահ Ումարու Սիսոկա Էմբալոյի միջոցով Մոսկվայի և Կիևի միջև հնարավոր երկխոսության մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում են ռուսական լրատվամիջոցները։
Վլադիմիր Պուտինը Գվինեա-Բիսաուի նախագահին պատմել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մասին։
Հանդիպման ժամանակ ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ Ուկրաինան հրաժարվել է ԱՄՆ-ի հրահանգով բանակցել։
Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ, սակայն Կիևը դա չի ցանկանում։