Արմեն Աշոտյանն ու Հայկ Մամիջանյանը հանդիպել են ԵԽ Հայաստանի հարցով հիմնական զեկուցող պատգամավորի հետ
Բրյուսելում հանդիպեցինք Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչեւի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Քննարկեցինք Հայաստան կատարած իր վերջին այցի արդյունքները, ինչպես նաեւ հոկտեմբերի 25-ին հրապարակված Հայաստանի հարցով այս տարվա զեկույցի նախագիծը։
Պայմանավորվեցինք շարունակել աշխատանքները զեկույցի նախագծի շուրջ մինչև վերջինիս լրամշակումը և վերջնական ընդունումը Եվրոպական խորհրդարանի կողմից»,- գրել է նա։