Շենգավիթի մի շարք հասցեներում գազ չի լինի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 28-ին՝ ժամը 10։00-ից մինչև ժամը 15:30-ը, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայով, Սևանի, Գ.Նժդեհի, Ս.Զորավարի փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը։