Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը դուրս է եկել խմբակցության կազմից
Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության կազմում կատարվել է փոփոխություն, համաձայն որի պատգամավոր Կարեն Հովհաննիսյանն իր դիմումի համաձայն դուրս է եկել «Արդարություն» խմբակցության կազմից:
Այս մասին Արցախի ԱԺ-ում հայտարարել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: