Ադրբեջանը Հայաստանին փոխանցել է հայ զինծառայողի 10 մարմին․ ՊՆ խոսնակ
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 10 զինծառայողի մարմին։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ին հայտնում է ՀՀ Պն մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Ադրբեջանը վերջին անգամ Հայաստանին հայ զինծառայողի մարմիններ է փոխանցել սեպտեմբերի 23-ին։ 6 հայ զինծառայողի մարմին էր հանձնել՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով։ Իսկ մինչ այդ՝ սեպտեմբերի 20-ին հանձնել էր 95 մարմին, իսկ սեպտեմբերի 17-ին՝ 32 մարմին։